ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այսօր նա ժողովրդից ներողություն է խնդրում `ակնկալիք ունի, ու այդ ակնկալիքը կոչվում է ՔՎԵ

Այսօր նա ժողովրդից   ներողություն է խնդրում `ակնկալիք ունի, ու այդ ակնկալիքը կոչվում է ՔՎԵ
16.09.2024 | 18:44

2016 թվին՝ Հրազդանի ընտրությունների հաջորդ օրը Սարուխանյան Կարենը զանգեց, թե.

- Արթուր Նիկոլն է զանգում, չես պատասպանում: Հետը մի հատ խոսա, էլի:

Մի տասն րոպե հետո կրկին Նիկոլը զանգեց:

-Արթուր, ես քեզանից ներողություն եմ խնդրում,- ալոս լսելուց անմիջապես հետո նա ասաց:

Ակնկալիք ուներ ինձանից:

Այսօր նա ժողովրդից է ներողություն խնդրում ու էլի ակնկալիք ունի ու այդ ակնկալիքը կոչվում է ՔՎԵ:

Բայց նրան պետք է հարցնել թե ինչի՞ համար է, այնուամենայնիվ, ներողություն խնդրում: Կոնկրետ:

Որ ԱԱԾ վերահկսողության տակ է եղել ու ընդդիմադիր է խաղացե՞լ, որ 18 թվին միլիոնավոր մարդկանց ՀՀ երրորդ նախագահի հետ խաբե՞լ է՝ հեղափոխություն բեմականացնելով:

Որ ազգայնական լոզունգներով մարդկանց քշե՞լ է ջաբրայիլներ, աղդամներ այլ ջանդամներ ու հետո ԼՂ-ն 91 թվի թղթերով Ադրբեջան է ճանաչել:

Որ նախկին թալանչիներին, գանձագողերին կլորիկ գումարիների դիմաց ազատե՞լ է քրեական հետապնդումներից, որ Հայաստանում հիմք է դրել նոր կոռուպցիոն համակարգի՞:

Մեղավորությունը ենթադրում է շատ որոշակի պատասխանատվություն:

Ո՞րն է պատասխանատվությանդ բաժինը, ՀՀ 16-րդ վարչապետ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ